Ներքին 3 տարի առաջ - 21:59 24-04-2023

Գյումրեցի Ռաֆիկ Սահակյանը այսօր կդառնար 21 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած գյումրեցի Ռաֆիկ Սահակյանը այսօր կդառնար 21 տարեկան։

Ռաֆիկ Գևորգի Սահակյանը ծնվել է 2002թ.-ի ապրիլի 24-ին Գյումրիում: 13 տարի զբաղվել է կարատեով, ունի բազում նվաճումներ, նաև մասնակցել է միջազգային մրցումների, զբաղեցրել 1-ին, 2-րդ տեղեր: Ժամկետային զինծառայողը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով, իսկ պատերազմում ցուցաբերած քաջության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

18-ամյա հերոսի ՝ Ռաֆիկ Սահակյանի ծառայությունը սկսվեց պատերազմով. ընդամենը 2 ամսվա ծառայող էր, որ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը:Ամենաթեժ հատվածում կռվելու, պայքարելու, դիրքերը պահելու բեռն իրենց վրա են վերցրել նորակոչիկ Ռաֆիկն ու ծառայակից ընկերները:

Ռաֆիկ Սահակյանը 2020թ.-ի հուլիսի 1-ին է զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով Ջաբրայիլի՝ Ջրականի զորամասում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում