Ուղիղ եթեր
Մամուլ 1 ամիս առաջ - 10:35 28-04-2026

Ալիևը կօգնի Փաշինյանին, թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ, դպրոցներ կմիավորվեն․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի՝ թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցի կատարած այցը, որն ուղեկցվեց միջադեպով և մինչ օրս վարչական հսկողության տակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊՊԾ-ում ծառայողական քննություն է սկսվել։

Դեպքից հետո եկեղեցու բակում ձերբակալվել էին երեք երիտասարդներ՝ 18-ամյա եղբայրներ Դավիթ Մինասյան և Միքայել Մինասյան, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտարարել է, որ իրեն բերման են ենթարկել վարչապետի «աչքերի մեջ նայելու» համար։

Հետագայում հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում երիտասարդին հենց եկեղեցու տարածքում։ Տեսանյութը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե երիտասարդը հարձակման մտադրություն է ունեցել։

Այս էմոցիոնալ ու իրավական գործընթացներից հետո հասարակական քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Արտյուշ անունով ծառայողը, որի գործողությունները քննության առարկա են դարձել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների՝ ՊՊԾ համակարգում նշանակվել է ծառայողական քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Նույն օպերատիվ աղբյուրների փոխանցմամբ՝ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։ Նա բացասական արձագանք է առաջացնում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե իրականում ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյան։

Պաշտոնապես նա ղեկավարում է Հակոբ Կոջոյան կրթահամալիր-ը։ Սակայն նրա գործունեությունը, դատելով հրապարակային վարքագծից, վաղուց դուրս է եկել կրթության շրջանակներից և ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։

Երեմյանը վերջին տարիներին սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։


«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ հայ հանրությունը գուշակում է, թե Իլհամ Ալիեւն ընտրությունների շեմին ինչով եւ ինչպես է աջակցելու իր ընկեր Նիկոլ Փաշինյանին, եւ կանխատեսումներ են անում, որ գուցե Ադրբեջանը սահմանային մի միջադեպ սարքի, որ ՔՊ-ականները պատերազմով սարսափեցնեն հայ ընտրողներին ու քվե կորզեն, պարզվում է` Ալիեւն ավելի լավ լուծում է գտել:

Մեր տեղեկություններով, Ալիեւն ուզում է մինչեւ ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք:


«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն: Պարզվեց` ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել:

Իսկ ինչպե՞ս են ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 քաղաքացիները, հարց ուղղեցինք արդարադատության նախարարությանը:

Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ։


«Հրապարակ» թերթը գրում է․ Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանում փակվեց Արցախի մշտական ներկայացուցչությունը, որը գործում էր երկար տարիներ։

Ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցվել են Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Մենք տեղեկացանք, որ ներկայացուցչության շենքի առջեւ դրված Արցախի դրոշն իր տուն է տարել Ռուսաստանում ապաստանած ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը մասունքի պես այդ դրոշը հիմա պահում է իր տան մի անկյունում։


«Հրապարակ» թերթը գրում է․ Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր` այժմ ասֆալտապատ է։
Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։

Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։



«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին ազատել են աշխատանքից Հանրային հեռուստաընկերությունից: Այս մասին տեղեկացրել է հենց հաղորդավարուհին: Արտաքուստ զուտ աշխատանքային հարաբերություններ են, սակայն ուշագրավն այստեղ աշխատանքից ազատման պատճառն է: Ըստ հաղորդավարուհու, դա եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դաշնակահար Լանգ Լանգի հետ հարցազրույցներ անցկացնելու պատճառով: Իսկ ինչո՞ւ է այս հանգամանքը ուշագրավ: Բանն այն է, որ Լանգ Լանգը Հայաստան է ժամանել և ապրիլի 14-ին մասնակցել է նույն սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա համերգին, որը ֆինանսավորվել է կառավարության կողմից. Պետբյուջեից տրամադրվել է 106 մլն դրամ:

Ի դեպ, այս հանգամանքը բավական լուրջ քննարկումների տեղիք տվեց ժամանակին, թե ինչու է հենց այս երաժիշտը հրավիրվել, որքան հոնորար է վճարվել և այլն: Ի դեպ, ինչպես նշում է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, «հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով»։

Մի խոսքով, ինչպես երևում է, Հանրայինում չեն ներել Լուսինե Թովմասյանի «ինքնագլուխ գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին