Ներքին 5 ամիս առաջ - 12:55 24-04-2026

Անընդունելի է Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ ժողովրդի կամքը կոտրելու ցանկացած դրսևորում. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Այստեղ ենք՝ ոգեկոչելու մեր 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակն ու մեր կորսված հայրենիքի հիշողությունը ևս հավերժ պահելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Ցեղասպանությունը միայն պատմական հիշողություն չէ: Այսօր այն ցավոք շարունակվում է մեզ հետ՝ Արցախում տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների տեսքով: Ուստի այսօր պետք է բոլորս շարունակեք պայքարը, որ կարողանանք ունենալ ուժեղ, հարատև պետություն, որ կանխարգելենք հետագա ոճրագործությունները, որովհետև նույն ցեղասպան ձեռքը հիմա էլ չի հանդարտվել: Պիտի դառնանք միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու հետագայում նաև կոտրենք այն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին, որում նա նշել էր, որ պատմական արդարության վերականգնումն անընդունելի է, Չալաբյանը նշեց՝ անընդունելի է հենց ինքը՝ Փաշինյանը:

«Անընդունելի է Նիկոլ Փաշինյանը՝ իր ամբողջ էությամբ, անընդունելի է նրա ցանկացած խոսք, ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում:

Մենք պետք է դուրս մղենք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ: Մենք մեր թշնամուն պիտի դուրս մղենք մեր հայրենիքից», - ասաց Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին