ՍպորտZone 5 ամիս առաջ - 20:00 19-04-2026

ՍպորտZone. Դարպասապահը չպետք է վախենա նայել մրցակցի աչքերի մեջ․ Էդվին Հակոբյան

Oragir.News-ի «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն է ֆուտբոլիստ, դարպասապահ Էդվին Հակոբյանը։ Հարցազրույցի ընթացքում Էդվին Հակոբյանի հետ զրուցել ենք նրա ֆուտբոլային ճանապարհի, առաջին քայլերի և կարիերայի կարևոր դրվագների մասին։

Նա պատմում է, որ ֆուտբոլի հանդեպ սերը ձևավորվել է դեռ մանկությունից՝ պապիկի շնորհիվ, ով միշտ ֆուտբոլ էր դիտում։ Հակոբյանը հիշում է, որ դարպասապահ դառնալու ցանկությունն առաջացել է այն բանից հետո, երբ տեսել է Ջանլուիջի Բուֆոն-ի խաղը։

Էդվին Հակոբյանը նշում է, որ 16 տարի խաղացել է ֆուտբոլ և հասել մինչև Հայաստանի բարձրագույն խումբ, սակայն արդեն երեք տարի է՝ դադարեցրել է պրոֆեսիոնալ կարիերան։

Զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաև դարպասապահի հոգեբանական կողմին՝ ընդգծելով, որ դարպասապահի աչքերի մեջ նայելը կարող է ճնշում գործադրել մրցակցի վրա և կարևոր գործոն է խաղի ընթացքում։ Հակոբյանը խոսեց նաև Գերմանիայում ունեցած փորձի մասին՝ նշելով, որ այնտեղ մեծ ուշադրություն էր դարձվում դարպասապահի ոտքով խաղին, ինչը, նրա խոսքով, թիմին կարող է տալ մինչև 25 տոկոս առավելություն։

Ֆուտբոլիստը հիշեց իր մասնակցությունը Real Madrid-ի հավաքներին՝ նշելով, որ այնտեղ մեծ դեր ուներ կարգապահությունը․ ճաշարանի լռության կանոնը ձևավորում էր հարգանք թիմակիցների միջև, իսկ թիմի օրհներգը լսելը բարձրացնում էր խաղացողների մոտիվացիան։

Զրույցի ընթացքում Էդվին Հակոբյանն անդրադարձավ նաև կինոյում ունեցած փորձին՝ նշելով, որ նկարահանվել է «Արարատ 73» ֆիլմում՝ մարմնավորելով Ալյոշա Աբրահամյանի կերպարը։

Վերջում հնչել են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը