Ներքին 2 տարի առաջ - 17:41 28-01-2024

Ամաչում եմ՝ գնամ Եռաբլուր և տղաների աչքերի մեջ նայեմ. զոհված զինծառայողի մայր

«Այս օրն էլ մնացած օրերի պես անգույն է... Նայում եմ՝ ինչպես են մայրերը իրենց զոհված տղաների նկարներով կիսվում ու սիրտս ցավից ճզմվում է։ Մեր տղաներն էլ, Հայկական բանակի մի մասնիկ են։ Մինչև պատերազմը ինքս շնորհավորում էի բոլոր զինծառայողներին բանակի օրվա կապակցությամբ, իսկ այսօր ուղղակի չեմ կարողանում, բառեր չեմ գտնում։

Մեր բանակի դերակատարումը այնքան է ցածրացրել ներկայիս իշխանությունը, որ նույնիսկ բանակում ծառայողները չեն կարողանում իրար սրտանց շնորհավորել։

Խոսքերս օդից չեմ վերցնում, արդեն երկու ծառայողի խոսքերն եմ լսել և որքան ցավ կար նրանց խոսքերի մեջ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը` Գայանե Արզումանյանը։

Հակոբ Վարդանի Եղիազարյանը ծնվել է 2000 թ. օգոստոսի 4-ին Երևանում։

Դպրոցն ավարտելուց հետո 2018թ.-ին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության բաժինը, ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ. հունվարին զորակոչվել է բանակ: Ծառայել է Ստեփանակերտի «Ցոր» զորամասում:

Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ակնայի, Քարինտակի և Շուշիի համար մղվող մարտերին։ Զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում: Հակոբը իր ճշգրիտ հաշվարկներով խոցել է թշնամու մեծաթիվ զրահատեխնիկա:

Հայրենիքին անձնուրաց ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով:

Տիկին Գայանեն ասում է` ներկայիս ազգադավ իշխանությունը փորձում է լուծարել բանակը` իրենց տարօրինակ փոփոխություններով ու հրամաններով։

«Կարդացի, որ այսպես կոչված էլիտան այցելել է Եռաբլուր պանթեոն և խոնարհվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջ։Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ էին իրենք զգում այդ պահին, ի՞նչ պատասխան էին տալիս Վազգեն Սարգսյանին բանակ քանդողները»,-շարունակում է հերոսի մայրը։

Արցախյան պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրն ասում է, որ հիմնականում բոլոր նման օրերը Եռաբլուրից են սկսվում, սակայն այսօր ամաչում է։

«Ինքս ամաչում եմ գնամ և տղաների աչքերի մեջ նայեմ։ Ինչ ասեմ որդուս, տղաներին, որ իրենց արյամբ պահած հողն ու երկիրը ծախեցի՞ն, ո՞նց արդարանամ։

Ճիշտ է, կգնամ ու գլուխս կախ կկանգնեմ որդուս շիրիմի մոտ, ներողություն կխնդրեմ իրենից և ընկերներից, որ մինչև այսօր չկարողացանք հասնել արդարադատության, որ մեղավորները դեռ ազատությունն են վայելում, ու իրենց կեղտոտ ոտքը Եռաբլուրում են դնում»,-եզրափակում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից