Մամուլ 1 ամիս առաջ - 08:27 07-04-2026

Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1982 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվող «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հունիսի 6-ին հյուրընկալելու է Երևանը։ Մեր երկիրն այս մրցույթում ունենալու է իր երրորդ մասնակցությունը։ 2012 թվականին մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։ Ստացված 130 հայտից և մոտ երկու ամիս տևած մրցույթներից հետո ժյուրին ընտրել է 11 մասնակցի։ Եզրափակչում նրանք ելույթ են ունեցել նվագախմբի հետ։ Արդյունքում հաղթել է Էլեն Վիրաբյանը։ Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթներին և գրանցել հաղթանակներ։ «Փաստի» աղբյուրները, սակայն, նշում են՝ Էլենը ծնվել և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, ունի ՌԴ քաղաքացիություն և տարաբնույթ մրցույթների մասնակցել է՝ որպես հենց այդ երկրի քաղաքացի։ Կասկածի տակ չդնելով նրա մասնագիտական ունակությունները և պրոֆեսիոնալիզմը՝ շատերի համար տարակուսելի է, թե ինչու բոլոր մասնակիցներից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, նախապատվությունը տրվեց ՌԴ քաղաքացուն։ Անգամ հարց է հնչում՝ գուցե սա հնարավորություն է շրջանցելո՞ւ եվրոպական պատժամիջոցները։ Չէ որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում ելույթ ունենալ իրենց դրոշի ներքո սպորտային, մշակութային տարբեր մրցույթների ժամանակ։

Մասնագիտական շրջանակներում հարց է առաջացել՝ ժյուրին, որի կազմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հոբոյահար, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի երկրորդ պատվիրակ Հայկ Հեքեքյանը, այս մրցույթում մասնակցելու համար ինչո՞ւ ընտրեց այն երաժշտին, որը փաստացի չի բնակվում Հայաստանում, մինչդեռ մրցույթում ներկայանում էին Հայաստանում բնակվող և սովորող երաժիշտներ, որոնք կարող էին ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրն այս մրցույթում։

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանի պատվիրակի ընտրության օրը մասնակիցներից ոմանց թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, ինչը ևս զարմանքի պատճառ է դարձել։ Նրանց նախապես խնդրել են ընտրել այլ հեղինակների ստեղծագործություններ։ Սա զարմանալի է նաև այն դիտանկյունից, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ուստի շատերն են տարակուսած՝ Հայաստանում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն անցկացվող մրցույթի՝ Հայաստանի պատվիրակի ընտրության փուլում ինչո՞ւ չեն հնչել մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ