Ներքին 2 ամիս առաջ - 14:05 03-04-2026

Պուտինի ասելուց հետո Փաշինյանը ում ազատեց բանտից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը անդրադարձավ նաև Հայաստանում ռուսամետ գործիչների և քաղաքական ուժերի գործունեությանը։

Մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինն առանց անուններ տալու նշել էր, որ Հայաստանում ոմանք ազատազրկված են, չնայած այն բանին, որ նրանք ռուսական անձնագիր ունեն: «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում: Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- ասել էր ՌԴ նախագահը։

Քանի որ Պուտինը անուններ չէր տվել, շատերը Հայաստանում մեկնաբանեցին, որ Ռուսաստանի նախագահը նկատի ուներ բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակացության նախագահ Սամվել Կարապետյանին։ Ուշագրավ է սակայն, որ երեկ՝ Պուտինի այս հայտարարությունից բառացիորեն 1 օր անց, դատարանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ նոր խափանցման միջոց սահմանեց․ նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Հիշեցնենք նաև, որ Վազգեն Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչի պատճառով բազմիցս թիրախավորվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։

Ըստ էության, ստացվում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարության շահառուն ոչ թե Սամվել Կարապետյանն էր, այլ՝ Վազգեն Սաղաթելյանը, ով չորուսկես ամսվա կալանքից հետո տեղափոխվեց տնային կալանքի։

Oragir.News-ը ողջունում է այս որոշումը և գտնում, որ քաղաքական հայացքների համար կալանավորված ցանկացած անձ պետք է անհապաղ ազատ արձակվի։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»