copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:01 04-08-2022

Հանրայինը կթարմացնի իր տաղավարները. Կառավարությունն ազատեց 308 մլն դրամ բյուջե վճարելու պարտավորությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց ավելացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը եւ ազատել 2021-ի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար «Առաջին» լրատվական հեռուստաալիքի կապիտալ ներդրումների իրականացման անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ընկերության 2021թ. Գործունեության արդյունքներով առաջացել է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ՀՀ 2022թ. Պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պայրտավորություն՝ 308.664.700 դրամի չափով:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել վերը նշված շահութաբաժինը չվճարելու առաջարկություն` «Առաջին» լրատվական ալիքի «Լուրեր» լրատվական թողարկումների և հասարակական-քաղաքական ուղղվածության հաղորդաշարերի նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինման ու դեկորացիաների ձեռքբերման համար:

2021 թվականի հունիսին Ընկերության լրատվական ծառայության բազայի հիման վրա ստեղծվել է նոր լրատվական հեռուստաալիք, որը 24-ժամյա ռեժիմով ապահովում է լրատվության հավաքագրում և մատուցում։

Եթե հաշվի առնենք, որ ներկայումս լրատվական ալիքի լրատվական թողարկումների տաղավարային նկարահանումներն իրականացվում են նախկին լրատվական ծառայության թողարկումների համար մոտ 6 տարի առաջ իրականացված դեկորատիվ ձևավորմամբ, ապա պարզ է դառնում, թե որքան անհրաժեշտ է թարմացնել և ամբողջությամբ փոփոխել տաղավարի ձևավորումը։ Նախատեսվում է նկարահանման տաղավարի ծավալների ավելացման արդյունքում ամբողջությամբ փոփոխել դեկորացիաները, ավելացնել տաղավարային լուսային սարքավորումներ, LED էկրաններ (մոտ 100 քմ), ինչի արդյունքում կստանանք ինտերակտիվ տաղավար՝ տար-բեր ձևաչափի տեղեկատվության ներկայացման նպատակով։

Բացի լրատվական թողարկումներից, Առաջին լրատվական հեռուստաալիքի (զուգահեռ նաև Առաջին ալիքի) համար պատրաստվում են հասարակական և ք մլն դրամի աղաքական բնույթի հաղորդումներ՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հանրային քննարկում», «Հարցազրույց Աստղիկ Սարգսյանի հետ», «Տարբեր կարծիքներ Աննա Դանիելյանի հետ» և այլն, որոնց նկարահանումները նույնպես իրականացվում են 2018 թվականին ձեռքբերված դեկորացիաներով ձևավորված տաղավարներում։

Քանի որ Ընկերության կողմից որդեգրված քաղաքականության շրջանակներում նոր լրատվական ալիքի ստեղծումը ու հետագա առաջխաղացումը հանրությանը շուրջօրյա արժանահավատ լրատվության մատուցման տեսանկյունից կարևոր ռազմավարական քայլ է, ուստի այս փուլում 2021 թվականի գործունեության արդյունքում առաջացած շահութաբաժնի վճարումից ազատման պարագայում հնարավոր կլինի իրականացնել «Առաջին» լրատվա¬կան ալիքի վերազինման գծով ներկայացված անհրաժեշտ կապիտալ ծախսերը։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ