Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։
«Քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,- նշված է հաղորդագրությունում։
Միաժամանակ ՀՀԿ-ն հայտնել է, որ կուսակցության դիրքորոշման մանրամասները կհրապարակվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարի ընթացքում։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն որոշել չմասնակցել ընտրություններին»։
Հարցվածների մի մասը նշեց, որ ՀՀԿ-ն գիտի, որ խայտառակվելու է, որոշներն էլ ասացին, որ ՀՀԿ-ն ու այսօրվա իշխանությունը նույնն են։
«Մեղքերը շատ ա, դրա համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ՀՀԿ-ն ճիշտ է արել։ «Ճիշտ ա արել, պիտի խայտառակվեն ուղղակի, դրա համար չեն մասնակցում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորը նույնն են։ «Իմ կարծիքով՝ Հանրապետականն ու էսօրվա իշխանությունը նույնն են, դրա համար էլ չեն մասնակցում, լրիվ էլ նույնն են, սպասենք տեսնենք՝ ինչ ա լինում»,- ասաց նա։
«Սերժ Սարգսյանին հանդիպեմ, հարցնեմ, հետո ձեզ կպատասխանեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․