Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:16 05-05-2025

Նիկոլը լավ գիտի, որ իրեն ոչինչ չի ներվել, գիտի՝ Հայրենիքի մաս հանձնողի ճակատագիրն ինչպիսին է

Հանրային գործիչ Միհրան Հակոբյանը գրել է․

«Նոր Նորքի խուլիգան թաղապետը ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, ինչը նշանակում է, որ Նիկոլը կորցրեց իշխանությունը երկարատև պահելու բանալին: Եթե արտաքին ճակատում Նիկոլը տալու բան ունի (հողեր, տարածքներ, ուրացում), ինչը թույլ է տալիս նրան վեցնոցի կարգավիճակում իշխանությունը երկարաձգել, ապա ներսում Նիկոլի լիմիտները սպառված են: Եվ դրա վառ ապացույցը Նոր Նորքի խուլիգանին պատասխանատվության չենթարկելն է:

Իրականությունը թակել է Նիկոլի դուռը, և նա հասկացել է՝ դեմոկրատիա բեմադրելու, արդարամտություն բեմադրելու և «հեղափոխության արժեքներ» բեմադրելու ՕԳԳ-ի գինը զրո է, որովհետև Նիկոլի երբեմնի հենարանը՝ ժողովուրդը, անդառնալիորեն երես է թեքել թե՛ իրենից, և թե՛ իր էժան բեմականացումներից: Ի դեպ, ժողովուրդն ու Նիկոլը համարյա թե միաժամանակ են բախվել ամենալուրջ հակառակորդին՝ դառը իրականությանը: Միայն թե ժողովրդի դեպքում դա դրսևորվել է «վերջ պատրանքներին» հայեցակարգով, իսկ ահա Նիկոլի դեպքում եկել է ընկալումը, որ հանրային կարծիքի վրա ազդելու թելերն անդառնալիորեն կտրված են:

Անկասկած, Գյումրին ու Փարաքարն են տրանսֆորմացրել այսօրվա Նիկոլին: Նա արձանագրել է, որ բոլոր սուբյեկտները (անկախ իրար մեջ ունեցած հարաբերություններից), այդ թվում՝ ժողովուրդը, իր դեմ են: Եվ, իհարկե, իրականության հետ առերեսված այսօրվա Նիկոլը բոլորից լավ գիտի, որ իրեն ոչինչ չի ներվել: Գիտի, թե Հայրենիքի մաս հանձնողի ճակատագիրն ինչպիսին է: Գիտի, թե իշխանությունը կորցնելուց հետո ինչ է իրեն սպասվում…

Այս ամենն իմանալով՝ պատմական մասշտաբների հանցագործն այսօր մեկ խնդիր է փորձում լուծել՝ փրկել սեփական անձը, ինչի միակ, կրկնում եմ՝ միակ ճանապարհը վարչապետի աթոռը պահելն է: Երաշխավորված այլ տարբերակ պարզապես գոյություն չունի: Ուստի ստեղծված իրավիճակում Նիկոլին այլևս հետաքրքիր չէ սեփական էլեկտորատի կարծիքը, ու նա շարժվում է պսևդոխուժանի և պսևդոուժայինների սիմբիոզ ստեղծելու և դրանով իշխանությունը պահելու ճանապարհով:

Ինչու՞ պսևդո: Որովհետև անգամ իրենցից մի բան ներկայացնող թաղային հեղինակություններին և ուժայիններին ժամկետանց ու մաշված պոպուլիստի հետ գործ ունենալը չի կարող հետաքրքիր ու շահեկան լինել:

Տակը մնում է «ժեխը»՝ ոստիկանական ուսադիրներով պաշտպանված պսևդոխուժանն ու ուժային համակարգերի թերմացքը, որը կարիերայի աճ կարող է գրանցել միայն ստեղծված արտասովոր իրավիճակում:

Սա նշանակում է, որ Նիկոլն ուղիղ գնում է դեպի դիկտատուրա, ավելի ճիշտ՝ պսևդոդիկտատուրա:

Մոտավորապես այնպիսի դիկտատուրա, ինչպիսիք անցած դարի 50-60-ական թվականներին վխտում էին Կարիբյան ավազանի «բանանային հանրապետություններում»: Իսկ սա արդեն նշանակում է, որ Նիկոլը կորցրել է երկարատև իշխելու բանալին, որովհետև այս ճանապարհն անձամբ իր համար տանելու է մեծագույն կրախի:

Վատի և վատագույնի մեջ Նիկոլն ընտրել է վատագույն սցենարը, և այդ «ուղտը» ոչ թե միջնաժամկետում, այլ շատ մոտ ժամանակներում է չոքելու անձամբ Նիկոլի դռանը»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին