Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին մարտի 26֊ին (տես փաստաթուղթը) դիմել է Երևանի քաղաքապետին և տեղեկացրել, որ իրենց ազգակիցների և համայնքի դեմ տարվող խտրական քաղաքականության դեմ բողոքի ակցիա և երթ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Եթե ԻԻՀ սույն քաղաքացին Իրանի ադրբեջանցի է, դա փոխում է ողջ պատկերը, և առկա է ՀՀ-ում ազգամիջյան կոնֆլիկտի կեղծ թեզ զարգացնելու միտում։
Իր հերթին Երևանի քաղաքապետարանը արգելել է այս հավաքի ու երթի անցկացումը։