Ներքին 2 ամիս առաջ - 18:00 25-03-2026

ՔՊ գրասենյակը՝ Քաջարանի համայնքապետարանին կից․ ինչպե՞ս ինքնակամն օրինականացվեց

Քաջարանի համայնքապետարանի շենքին կից՝ Լեռնագործների փողոց 4/3 հասցեում, գտնվում է մի շինություն, որը մեծ հաշվով աղճատում է շենքի ճարտարապետական տեսքը։



Oragir.News-ի տեղեկություններով՝ կառույցը սկզբնական շրջանում եղել է ինքնակամ շինություն, իսկ հետագայում այն օրինականացվել։ Ներկայումս այն պատկանում է «Լոյլ բիզնես» ՍՊԸ-ին, որի բաժնեմասերի 50%-ը պատկանում է Քաջարանի բնակիչ Արթուր Առաքելյանին, իսկ մյուս 50%-ը՝ Երևանի բնակիչ Գոռ Ներսիսյանին։




Թե օրինականացման ինչ ընթացակարգ է գործել՝ անհայտ է, սակայն այս շենքը հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում, քանի որ հետագայում այն վարձակալությամբ տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և առ այսօր գրասենյակը շարունակում է գտնվել այնտեղ։

Երբ ապօրինի տեսք ունեցող շինությունը կառուցվում է հենց քաղաքապետարանի կողքին, այնուհետև արագ օրինականացվում, իսկ հետո վարձակալությամբ տրամադրվում իշխանական ուժի տրամադրության տակ, առաջանում է ողջամիտ կասկած, որ գործընթացը կարող էր լինել նախապես համաձայնեցված կամ ուղղորդված։

Ընդ որում, թեպետ այս շինությունն օրինականացվել է դեռ 2009 թվականին, սակայն ներկայիս համայնքապետ Մանվել Փարամազյանը, ով 2017 թվականից պաշտոնավարում է և սկզբնական շրջանում հանդես էր գալիս կոշտ ընդդիմադիրի դիրքերից, իր քաղաքական հայացքների համար կալանավորվում, իսկ արդեն ազատ արձակվելուց հետո ջերմ ընդունելության արժանացնում համայնք ժամանող ՔՊ-ականներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նախկին կողակցին՝ Աննա Հակոբյանին, զարմանալիորեն չի վերանայել այս որոշումը։

Oragir.News-ը փորձեց թեմայի մասին համայնքապետարանից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսանգերն անպատասխան մնացին։ Կարծում ենք՝ առանց համայնքապետարանի թույլտվության որևէ մեկին չէր հաջողվի համայնքային նշանակության շինության կողքին նման ինքնակամ շինություն կառուցել, հետագայում էլ այն օրինականացնել։ Բարձրացված հարցերը հիմք են տալիս ենթադրելու, որ կոնկրետ այս դեպքում խոսքը միայն քաղաքաշինական խախտման մասին չէ, այլ վարչական ռեսուրսի չարաշահման և հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից