Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:44 24-03-2026

Ներողություն խնդրեք ու ռադներդ քաշեք․ Անաստաս Իսրայելյան

Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը նշեց, որ այսօր ականատես ենք՝ իրականում ինչ է կատարվում մեր հայ ժողովրդի հետ. մարդիկ, որոնք Արցախի անունը տալով, Արցախի զոհաբերած տղաների արյունով եկել են իշխանության, այսօր հրաժարվում են Արցախից, հրաժարվում են ընդհանրապես Արցախի հետվերադարձի կամ Արցախի ժողովրդի իրավունքից. «Մենք ասում ենք՝ չեք կարողանալու, խոսք եք տվել, պատասխան պիտի տաք»:

«Գալիք ընտրությունների ընթացքում ներկա իշխանությունների ներկայացուցիչների մտավախությունները ներողություն խնդրելով չի անցնելու, ներողություն խնդրելով Արցախ հանձնեն, ներողություն խնդրելով 5000 զոհ տան, ներողություն խնդրելով տարածքներ կորցնեն, ներողություն խնդրելով մեր իրավունքները մեզանից խլեք, վաճառեք, թուրքի թեզը տանեք, էդ ներողության բան չի, արժանապատվության հարց ա, եթե տենց ներողություն խնդրելով գնալու եք, ներողություն խնդրեք, ռադներք քաշեք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ