Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:51 18-04-2025

«է՜, չեղավ, ոնց որ հատուկ անեք», «ներողություն խնդրեք»․ թեժ քննարկում՝ ԱԺ-ում

Ձեր որակման համար ակնկալում եմ՝ ներողություն կխնդրեք․ այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին։

«Ասում եմ պարզ բան, 1000 չէ, զրո դրամանոց գույքահարկ էլ է եղել, մինչև 3 միլիոն դրամանոց կադաստրային արժեք ունեցող գույքերը, որ հիմա եթե վերակերպենք նոր գույքահարկի շուկայականի մոտարկված արժեքով մոտ 10 միլիոն է։ Այո, նորմալ է, այո, չհարկվող շեմը չհարկվող շեմը 60%ից ավել չափավոր աղքատություն ունեցող երկրում նորմալ է, 25% աղքատություն ունեցող երկրում էլ է նորմալ, նորմալ է այն երկրում, որ որտեղ, օրինակ, նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է, քան կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այո, նորմալ է, նորմալ է այն մարդկանց համար, ովքեր 850 000 դրամ ձեր նման աշխատավարձ չեն ստանում։ Եվ վերջապես, ես, որ ասում եմ թվերը, այս հաշվարկը կտամ ձեզ, կնայեք, եթե հիմա ներողություն չեք խնդրում, որ ասում եք մանիպուլյացիա, ծանոթանալուց հետո հարմար առիթով խնդրեք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին