Ամո՛թ ա, գոնե ներողություն խնդրեք, որ սահմանը ծակ ա եղել, ադրբեջանցին ավտոմատով մտել ա. Ղազինյան
Այն, որ ձեր կիրթ բարեկամի կողմից մեր երկրի նկատմաբ «կակ մինիմում» անլուրջ վերաբերմունք կա, դա փաստ է:
Այս մասին իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը:
«Որպես իրավաբան չեմ կարող պնդել, որ դիվերսիա է եղել, բայց որ ավտոմատը ուսին գալիս է, մտնում մի կնոջ տուն, հաց է ուտում, պետությունն էլ չի ասում՝ այ մարդ, մի՛ գնանեք, հիմա պատկերացրեք՝ իմանար՝ իր տանը թուրք կա, իր երեխեքի հետ չէր գան չէ՞ տուն:
Ամո՛թ ա, գոնե մեկնումեկդ եկեք ասեք՝ ժողովուրդ, ներողություն ենք խնդրում, որ մեր սահմանը ծակ ա եղել, որ ադրբեջանցին կարողացելա ավտոմատով անցնի ու 10 կմ խորանա», - ասաց Ղազինյանը: