Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 14:53 24-03-2026

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Արարատ Միրզոյանին կաթողիկոսի եղբոր հետ համեմատելը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համեմատությունը՝ կապված ԱԱԾ-ի հետ նրանց ենթադրյալ գործակցության հետ։ Այդ մասին նա ասաց այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում:

«Համեմատականներ անցկացնելն անընդունելի է։ Եթե ՀՀ ԱԱԾ-ն հիմա ձեզ բոլորիդ հրավիրի և ասի՝ ներողություն եմ խնդրում, եթե զինվոր եք տեսնում, որ մեր սահմանն է անցնում, կասե՞ք։ Իսկ այլ բան է, երբ դու գնում ես Սովետական Միության՝ այլ երկրի ազգային անվտանգությանը հավատարմության երդում ես տալիս»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հավելեց, որ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, նույնպես հարկ եղած դեպքում անձամբ զանգում է ԱԱԾ տնօրենին և տեղեկություններ հայտնում։

Հիշեցնենք, որ իշխանությունները Եզրաս արքեպիսկոպոսին մեղադրում են ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ) հետ գործակցելու մեջ։ Սակայն այս տարվա մարտի 23–ին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը՝ որպես փորձագետ, աջակցել է ԱԱԾ–ին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան