Սպորտ 5 ամիս առաջ - 13:48 21-03-2026

Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմում

Կատալոնական «Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի շուրջ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Թեև ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, լեհ ռմբարկուն դեռ երկար կմնա կատալոնական ակումբում։

Ինչպես հայտնում է լեհական Meczyki պարբերականի լրագրող Տոմաշ Վլոդարչիկը, Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայմանագիրը և կշարունակի ելույթները «Բարսելոնայի» կազմում։ Աղբյուրն ընդգծում է, որ համագործակցությունը շարունակելու ցանկությունը երկկողմանի է. դրան կողմ են և՛ անձամբ ֆուտբոլիստը, և՛ ակումբի ղեկավարությունը։ Ակնկալվում է, որ կենտրոնական հարձակվողի ապագայի վերաբերյալ հարցը վերջնականապես կհաստատվի ապրիլին։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի