Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 11:01 20-03-2026

ՀՀԿ-ն ինտրիգը պահում է, Փաշինյանի կերուխումը՝ քննարկվում, Ավինյանի ինքնագովազդը՝ բյուջեից. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է․ այն ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։ Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։ Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար։

Սա տարակուսելի է այն իմաստով, որ քաղաքացիները շարունակում են բախվել Երևանի առօրյա խնդիրներին՝ փոսերով լի ճանապարհներ, վնասվող, կոտրվող ավտոմեքենաներ և չլուծվող ենթակառուցվածքային հարցեր։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի շաբաթ առաջ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել-հասել է Սաղմոսավանք` Տեր Օշին քահանային խրատելու, թե` «խելքդ գլուխդ հավաքիր»: Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

ԱԺ փոխնախագահն արշավել է Սաղմոսավանք: Նա քահանային նաեւ Քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել՝ ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում: Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը:

Մեզ ասացին, որ Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը, եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեւոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբեւեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանիելյանն էլ՝ մոսկովյան այցերի։

Իսկ մյուս կուսակցականները շարունակում են ակտիվ մարզային այցեր իրականացնել։ Կուսակցականների նման ակտիվությունից կարելի էր ենթադրել, որ համապետական ընտրություններին մասնակցելու են, թեեւ վստահեցնում են, որ որոշում չկա, այս պահի դրությամբ 50/50 է։ ՀՀԿ համագումարին՝ ապրիլի 4-ին, թերեւս, կտրվի այդ հարցի պատասխանը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգեւավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։

Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի «ուրախ ավտոբուսը» եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով` կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ՔՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ լրագրողներին թեեւ վստահեցրեց, թե նեղացած չէ ՔՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ՔՊ-ի՝ Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված պատգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։

Ասում են՝ այն օրը, երբ ՔՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ կապանցի Դավիթ Դանիելյանը շտապել է Երեւան։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան