Ներքին 7 ամիս առաջ - 18:29 17-03-2026

Մեկ գիշերում Աբովյանում թալանել են մի քանի Mercedes-ներ

Մարտի 6-ին մի քանի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 08:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Ռաֆայել Պ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել նույն թաղամասի բնակիչ 41-ամյա Գրիշա Պ.-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի ետնամասում կայանված՝ իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի բաժին դարձյալ ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ 31-ամյա Արսեն Ս.-ից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված՝ իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին