Մամուլ 7 ամիս առաջ - 08:52 14-03-2026

Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը:

Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են եւ, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ: Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետեւ հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան