Ներքին 7 ամիս առաջ - 20:00 07-03-2026

Մետրոպոլիտենը «ծաղկում է», 3.3 մլրդ վնաս գրանցած տնօրենը՝ պարգևատրվում

Այսօր Երևանի մետրոպոլիտենը դարձավ 45 տարեկան։

1981թ. մարտի 7-ին Երևանի Մետրոպոլիտենի առաջին գնացքները սկսում են երթեւեկությունը։ Այդ օրը շահագործման է հանձնվում հինգ կայարան` «Բարեկամություն», «Սարալանջի» (1983 թվականին վերանվանվում է «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (1992 թվականին վերանվանվում է «Հանրապետության հրապարակ»), «Սասունցի Դավիթ», իսկ մյուս կայարանները շահագործման հանձնվեցին ավելի ուշ։

Ուշագրավ է, որ թեպետ Երևանի Մետրոպոլիտենը ունի պաշտոնական կայք, սակայն կառույցի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը հրապարակվել է բացառապես Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։



Բացի այդ, Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս նկատեցինք, որ հաստատության ղեկավարությունը հունվարի 28-ին՝ Հայոց բանակի հիմնադրման օրը, նախընտրել է կիսվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթի հրապարակումով, ինչը խտրականության դրսևորում է Հայաստանում գործող մյուս լրատվամիջոցների հրապարակումներով։



Ինտրիգները սակայն այսքանով չեն ավարտվում․

Ֆեյսբուքյան էջում առկա տեղեկատվության համաձայն՝ Բաբկեն Սեդրակյանն արժանացել է պատվոգրի՝ որպես լավագույն գործատու։


Իհարկե Սեդրակյանին կարող էինք այս կապակցությամբ շնորհավորել, բայց Oragir.News-ը պարզեց, որ նրա ղեկավարման օրոք Երևանի մետրոպոլիտենը 2024 թվականն ամփոփել է 3 մլն 317․910 դրամ վնասով։



Բացի այդ, այս ֆոնին Բաբկեն Սեդրակյանը ստանում է 940 հազար աշխատավարձ, մետրոպոլիտենի ղեկավար օղակի աշխատավարձը ֆոնդ 2024-ին գերազանցել է 26 մլն դրամը, մինչդեռ շարքային աշխատակիցների աշխատավարձը միջինում 212 հազար դրամ է։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Երևանի Մետրոպոլիտենը «ծաղկում է», իսկ 3.3 մլրդ վնաս գրանցած տնօրենի ԺՊ-ն՝ պարգևատրվում։ Լավատես ենք, որ Մետրոպոլիտենի ծաղկումը կշարունակվի, ինչը թույլ կտա, որ այս կառույցը նույնպես իր լուման ներդնի «Աջափնյակ» կայարանի շինարարության գործընթացում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ