Մամուլ 7 ամիս առաջ - 08:32 06-03-2026

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների, փաթեթում թմրամիջոց է եղել, ու օպերբաժնի պետը, ըստ երեւույթին, դա պիտի հասցներ ՔԿՀ։

Ի դեպ, Կարեն Գրիգորյանի ավտոմեքենան կապարակնքվել է, Քննչական կոմիտեում սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկություն կատարեն։ Կարեն Գրիգորյանը նախկինում աշխատել է «Արմավիր» ՔԿՀ-ում՝ որպես օպերլիազոր, ու, ասում են, այնտեղ էլ է զբաղվել հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով։

Ամիսներ առաջ Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություն էր իրականացվել՝ «Նուբարաշենի» հսկիչներից մեկին ծեծելու համար։

Ըստ մեր աղբյուրի, ծեծը սկսել է Գրիգորյանի ընկերը՝ օպերլիազոր Արամ Հարոյանը, որը շեֆի (օպերբաժնի պետ Կարեն Գրիգորյանի) կամակատարն է: «Նուբարաշեն»-ում բոլոր սկանդալների նախաձեռնողներն այդ երկու օպերներն են եղել։

Նկատենք, որ անցած տարվա հոկտեմբերին, Քրեակատարողական ծառայության օրվա առթիվ, Կարեն Գրիգորյանն օրինակելի ծառայության, նվիրվածության եւ մասնագիտական հաջողությունների համար ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանի կողմից արժանացել է պարգեւի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»