ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Ադիլյանը, հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Ասյա Ջուլհակյանից բռնագանձել իր տված 11.500 ԱՄՆ դոլարը և այդ փողի տոկոսները։
Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Դատարանը, սակայն, մերժել է այս հայցը՝ պատճառաբանելով, որ Ա․Ջուլհակյանը արդեն սնանկ է ճանաչվել։ Գ․Ադիլյանի փաստաբանը բողոք է ներկայացրել, և դատարանի որոշմամբ Գոհար Մկրտչի Ադիլյանի կողմից ներկայացված 11.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պահանջն ընդգրկվել է սնանկության գործով Ասյա Լևոնի Ջուլհակյանի պարտատերերի ցուցակում որպես ստորադաս չապահովված պահանջ, սակայն այդ գումարի տոկոսների վերադարձի պահանջը մերժվել է։
Արդյունքում Ասյա Ջուլհակյանին պատկանող՝ Երևանի Ներքին Շենգավիթ 14 փողոցի հա. 2/5 հասցեի անշարժ գույքը, որի շուկայական գինը գնահատվել է 7.200.000 դրամ, ինչպես նաև օգտագործված կենսացաղին տեխնիկան` հեռուստացույց LG 2014թ., սառնարան Toshiba 2004թ., լվացքի մեքենա LG 2003թ., որոնց ընդհանուր շուկայական գինը համարվել է 120.000 դրամը, դրվել են աճուրդի։ Հետաքրքիր է, որ տունը վաճառվել է 1․830․143 ՀՀ դրամ արժեքով։
Տունը, սակայն, ձեռք է բերել մյուս պարտատիրոջ՝ Ս․ Բեգլարյանի ներկայացուցիչ Քրիստինե Մելքոնյանը։
Ասյա Լևոնի Ջուլհակյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել նոր սեփականատիրոջը՝ Ք․ Մելքոնյանին, որ ինքն իր 7–հոգանոց ընտանիքի հետ, որտեղ երկուսն անչափասաներ են, կարողանա անվարձահատույց հինգ ամիս՝ մինչև 2025 թվականի մայիսի 30–ը, ապրել իր՝ արդեն նախկին տանը։ Դատարանը այս հայցը մերժել է։
2025–ի դեկտեմբերի 24-ին Ասյա Ջուլհակյանը վախճանվել է։

