Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:19 04-03-2026

Իրանը գյուղմթերքի արտահանումն արգելո՞ւմ է. ինչպես դա կազդի ՀՀ-ի վրա

Փորձագետների շրջանում տարածվում են տեղեկություններ, որ Իրանը սահմանափակում է պարենամթերքի արտահանումները։

Oragir.News-ը Իրանից գյուղմթերքի հնարավոր արտահանման սահմանափակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։

Վերջինս նշեց, որ պաշտոնական տեղեկատվություն չունի Իրանի կողմից նման որոշման վերաբերյալ, սակայն նման զարգացումը չի բացառվում՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը։

«Ես չեմ կարող ասել, թե Իրանը կոնկրետ ինչ որոշում է կայացրել։ Եթե խոսքը վերաբերում է արտակարգ իրավիճակին կամ պատերազմի պայմաններին, բնական է, որ Իրանը, ելնելով իր պարենային անվտանգության շահերից, կարող է միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ ժամանակավորապես դադարեցնել արտահանումը։ Դա չի բացառվում»,- ասաց նա։

Գյուղատնտեսի խոսքով՝ նման քայլը անմիջական բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

«Ունենք սեզոնային շրջաններ, երբ պարարտանյութերը ներմուծվում են, այդ թվում՝ Իրանից։ Եթե դրանք չներկրվեն, դա լուրջ խնդիր է։ Բացի այդ, բանջարեղենի մի շարք տեսակներ՝ վարունգ, լոլիկ, կաղամբ և այլ ապրանքներ, նույնպես ներկրվում են Իրանից։ Եթե մատակարարումները դադարեն, բնականաբար, կունենանք խնդիրներ»,- նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց զգայուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ։

«Մենք շատ զգայուն տնտեսություն ունենք։ Աշխարհի ցանկացած կետում առաջացած խնդիրն անմիջապես անդրադառնում է մեզ վրա։ Եթե, օրինակ, վառելիքի հետ կապված խնդիր առաջանա, ապա դա ևս կարող է բերել գների բարձրացման՝ թե՛ բենզինի, թե՛ դիզվառելիքի մասով»,- ասաց մեր զրուցակիցը։

Հնարավոր սահմանափակումների պարագայում այլընտրանքների մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ իրավիճակը ժամանակային առումով սահմանափակ է։

«Այլընտրանք կա մինչև հունիսի 7-ը, դրանից հետո արդեն ավելի բարդ կլինի։ Վերջին շանսն է»,- նշեց նա։

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2024 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 628.51 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։ Եվ եթե Իրանը սահմանափակի պարենամթերքի արտահանումը, ապա դա բացասական հետևանք կունենա Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար