Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:30 04-03-2026

Ձկնգող պատգամավորը հարստանում է, զեղծարար ՔՊ-ականը հեռացվել է, մարտավարությունը փոխել են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարում էին, թե նախկին նախարարը «թալանել է», դատարանը դեռ պետք է պարզի՝ 26 անշարժ գույքից որը ումն է, ըստ այդմ՝ արձանագրի «թալանի» մասշտաբները։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա եղբայրը՝ գործարար Վահագն Մկրտչյանը, տարիներ շարունակ լարված հարաբերությունների մեջ են և անգամ չեն շփվում միմյանց հետ։ Այդ ֆոնին խիստ ուշագրավ է, որ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցում խոսքը գնում է Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից ինչ-որ գույքեր բռնագանձելու մասին՝ ներառելով լայնածավալ գույք։
Լևոն Մկրտչյանը պնդում է, որ պահանջվող գույքերի գերակշիռ մասը պատկանում է իր եղբորը և նրա ընտանիքին, որոնք բիզնեսով զբաղվել են դեռ 1990-ականներից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեպքերը ցույց են տալիս զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհամաչափ և հակասական մոտեցում պետական մարմինների կողմից։

Քննիչների տվյալներով՝ Նարեկ Կարապետյանի՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու նկատմամբ շարունակվում է զինվորական ծառայության պիտանիության հետ կապված նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից 1lurer.am-ին հայտնել են, որ վարույթը շարունակվում է։

Նույնաբովանդակ հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Սակայն ՀՀ ՊՆ-ն «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հրաժարվել է տվյալներ տրամադրել Հայկ Կոնջորյանի մասին։ Իսկ դատախազությունը պատասխանել է, թե «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։ Այս իրավիճակը, ըստ հրապարակման, բացահայտ անհամաչափ մոտեցում է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն Ազգային ժողովին ներկայացրել է իր 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրվում է միջազգային համագործակցությունը, մասնագիտական պատրաստվածության բարձրացումը և քննությունների արդյունավետության ամրապնդումը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հաշվետվությունը, և պարզվեց, որ վերապատրաստված քննիչները տարվա ընթացքում քննել են ընդամենը մեկ քրեական վարույթ՝ երկու անձի վերաբերյալ, որը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Այսինքն՝ այն ուղղությամբ, որի շուրջ միջազգային աջակցությունն առավել ակտիվ է եղել, արձանագրվել է միայն մեկ գործ։

Այլ կերպ ասած՝ լայնածավալ վերապատրաստումները չեն վերածվել տեսանելի, համակարգային արդյունքների։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ ստեղծում են մի շարք լուրջ հարցադրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով իշխանական պատգամավորի պաշտոնական հայտարարագիրը, պարզեց, որ 4 տարվա ընթացքում՝

• ոչ մի անշարժ գույք,
• ոչ մի նոր ներդրում,
• ոչ մի խոշոր ակտիվ,
• և միայն մեկ՝ 2003 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա։

Միաժամանակ կանխիկ միջոցները չորս տարում աճել են շուրջ 7,3 մլն դրամով։

Միևնույն ժամանակ առկա են վարկային պարտավորություններ՝

• 2022 թ․՝ 4,48 մլն դրամ
• 2024 թ․՝ 5,48 մլն դրամ

Այսինքն՝ պատգամավորը ունի վարկային բեռ, բայց նրա կանխիկ դրամական միջոցները աճում են։

Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ․ Կանխիկի աճ և մեքենաների արագ շրջանառություն։

«Հրապարակ» թերթը գրում է․ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։
Մեզ պատմեցին, որ Վայոց Ձորի Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոր ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում՝ ինչ անել: Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը:

Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, մինչեւ իրավիճակը որոշակիանա: Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաեւ անձամբ է հետեւում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։

«Հրապարակ» թերթը գրում է․ Ներկուսակցական ընտ­րու­թյուն­­ներից հետո ՔՊ-ում սկսվել են «բազառները»։ Բանն այն է, որ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը: Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը` 38-րդ արդյունքը, ազնիվ քվեարկությամբ չէ ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակների եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից:

«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին: Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։

«Հրապարակ» թերթը գրում է․ Որոշ տեղեկություններով, սոց­հար­ցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։ Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին