Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:00 03-03-2026

Աննա Գրիգորյանի ընդդիմադիր արգասաբեր աշխատանքը

Եթե ասում ենք, որ ՔՊ֊ականների կենսամակարդակը տարբեր մեթոդներով բարելավվում է, պետք է նաև փաստենք, որ ընդդիմադիրներն էլ նվերների և գումարային հոսքերի պակաս չեն զգում։

Օրինակ` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, որի ամուսինը տակավին վերջերս սնանկ էր ճանաչվել մեքենայի գույքահարկը մուծել չկարողանալու պատճառով, այժմ բավականին տպավորիչ եկամուտներ է արձանագրում։

Միայն 2024 թվականին Գրիգորյանը ստացել է 15 միլիոն դրամ նվեր հորից։



Նույն թվականին պատգամավորը 3.6 միլիոն դրամով վաճառել է դրանից մեկ տարի առաջ այս անգամ հարսից ստացված «Աուդի» մակնիշի ավտոմեքենան։