Ներքին 7 ամիս առաջ - 14:33 03-03-2026

Ովքե՞ր են կանգնած Վիկտոր Սողոմոնյանի երկու բնակարանների ակունքներում

Գլխավոր դատախազությունը որպես ապօրինի ծագման գույք Վիկտոր Սողոմոնյանի ընտանիքից պահանջում է Հյուսիսային պողոտա 3 35 և 36 բնակարանները։

Oragir.News-ի տեղեկություններով, դրանք Սողոմոնյաններին նվեր է հանձնվել Վիկտոր Սողոմոնյանի ամուսնության կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անունից։

Առավել ուշագրավ է Ռոբերտ Քոչարյանի ուշադրության ևս մի դրվագ․ նվեր հանձնված բնակարանների կահավորման ծախսը Քոչարյանը հանձնարարել էր մոսկվայաբնակ գործարար Գենադի Ստեփանյանին` պահանջելով վերջինիս 100 հազար ԱՄՆ դոլարով գնել Սողոմոնյանների՝ Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ. 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ