Զարմանալի զուգադիպությամբ նախկին արատավոր բարքերի ժամանակ ընտրակաշառքը հենց 10 հազար դրամ էր, ավանդույթը չխախտվեց. ընտրող թոշակառուները կստանան 10 հազարական դրամ։
Սակայն ՔՊ֊ն չի սահմանափակվում բյուջեի և օրենքի հաշվին քվե կորզելու միայն Նիկոլ Փաշինյանի անմիջական ռեսուրսների օգտագործումից, քանզի նրանից հետ չի մնում Տիգրան Ավինյանը, ով աջ ու ձախ օրինականացնում է վիթխարի ապօրինի (ինքնակամ) կառույցները։
Բերենք վերջին դեպքը. Երևանում Ավինյանի թեթև ձեռքով օրինականացվել է ինքնակամ կառուցված 479.2 քառակուսի մետր չափի շինությունը։
