Հանրությունը թերևս չի մոռացել ՊԵԿ նախկին փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին և նրա որդուն` Հարություն Մաշադյանին, որոնք հայտարարագրել էին միլիոններ, իսկ որդին պարզվել էր «երիտասարդ հանճար է»․ 15 տարեկանում դպրոցն էր ավարտել, ԵՊՀ ուսումն ու բանակային ծառայությունը համատեղել էր և 23 տարեկանում նշանակվել էր դատախազ։
Անցել են տարիներ, և երբեմնի իշխանամետ Մաշադյանների դինաստիայից Ռաֆիկ Մաշադյանը պետականից անցել է մասնավոր ոլորտ։
Ինքը՝ Հարություն Մաշադյանը, Երևանի փոխարեն պաշտոնավարում է մարզերից մեկում, իսկ նրա կինը «Հայէկոնոմբանկից» տեղափոխվել է «Արարատբանկ»։
Եվ շատ բնական է, որ Գլխավոր դատախազությունը Մաշադյանների ունեցվածքում ապօրինի ոչինչ չի հայտնաբերել, մանավանդ որ Մաշադյանի մայրը և վարչապետի կին Աննա Հակոբյանի մայրը մորաքրոջ աղջիկներ են։