Մամուլ 7 ամիս առաջ - 07:40 25-02-2026

ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ՔՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քվեարկությունից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին՝ մարզային կառույցների շտապ և կոշտ վերակազմակերպմանը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ կայացած ՔՊ վարչության նիստում քննարկվել են տարբեր մարզերում ՔՊ խորհրդի ղեկավարների թեկնածությունները։ Ըստ նույն աղբյուրների՝ առաջիկա օրերին բոլոր մարզերում նախ կնշանակվեն կուսակցական կառույցների խորհուրդների նախագահները, ինչից հետո կմեկնարկի ՔՊ շտաբների ակտիվ փուլը։

Հատկանշական է, որ վարչություն է հրավիրվել Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի ՔՊ խորհրդի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը։ Հենց նրան է վստահվել Բյուրեղավանի ՔՊ խորհրդի կառավարումը, ինչը վկայում է, որ իշխանությունը փորձում է տեղերում խաղալ «վստահելի կադրերի» դեմքերով։

Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հստակ ուղերձ է փոխանցել․ մարզերում խորհուրդները պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք ոչ միայն կուսակցական են, այլ նաև տվյալ մարզում ունեն հեղինակություն և վերահսկելի ռեսուրս։ Նպատակը մեկն է՝ առաջիկա ընտրություններում խուսափել տապալումից։
Այս պահին ՔՊ-ում ընթանում է մարզային կառույցների արագացված վերակազմակերպում, ինչը փաստում է, որ իշխանությունը ընտրություններին պատրաստվում է ոչ թե վերջին պահին, այլ՝ վախի և վերահսկման տրամաբանությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում