Մամուլ 7 ամիս առաջ - 08:30 24-02-2026

Սարսափում են «Գյումրի 2»-ից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։ Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն:

Մինչդեռ դա բնական երեւույթ է, որ իշխանությանը տապալելու համար ընդդիմադիրները միմյանց հետ համագործակցում են, կոալիցիա կազմում, հուշագրեր ստորագրում եւ համատեղ վերցնում են իշխանությունը։ Իրականում, այս քարոզչության թիրախը գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում ու բոլոր շանսերն ունի՝ իր շուրջ համախմբում ապահովելու եւ իշխանությունը վերցնելու հարցում: «Գյումրի 2»-ի մասին թմբկահարմամբ իշխանությունները թերեւս փորձում են հանրության մոտ կարծիք ստեղծել, թե Սամվել Կարապետյանն էլ է նախկին ու շատ չի տարբերվում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հորինված կերպարից։ Իրականում պարզ է, որ իշխանությունը սարսափում է այս սցենարից, հակառակ դեպքում անխնա հակաքարոզչություն չէր իրականացնի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ