Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:17 15-09-2022

Նիկոլ Փաշինյանը սարսափում է իշխանության կորստի գաղափարից․ Ավետիք Չալաբյան

Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։

«Նիկոլ Փաշինյանը, ցավոք, այն անձը չէ, որ եթե ամբողջ ժողովուրդն էլ իր դեմ դուրս գա, միանգամից հրաժարական տա։ Նա սարսափում է իշխանության կորստի գաղափարից, հասկանում է, որ ի վերջո պետք է պատասխանատվության ենթարկվի բոլոր գործողությունների համար»։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Երեկ շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Այս ինքնաբուխ հավաքը, մարդկանց հզոր կամքի դրսևորումը ի վերջո ազդեց և՛ ներսում, և՛ արտաքին խաղացողների վրա։ Արտաքին խաղացողները տեսան, և մասնավորապես Ադրբեջանը, ի դեպ, որ Հայաստանում Փաշինյանը կարող է շատ արագ կորցնել իշխանությունը, և դա, ես կարծում եմ, այնուամենայնիվ գործոններից մեկն էր, որ ազդեց հրադադարի վրա։ Դա միակ գործոնը չէ, մյուս գործոնն այն է, որ Ադրբեջանը շատ լուրջ կորուստներ ունեցավ և իր համար անգամ դժվար էր շարունակել հարձակվողական գործողությունները։ Եվ երրորդ գործոնը կար, որ միջազգային խաղացողները հասկացան, որ Ադրբեջանը բոլոր կարմիր գծերը անցել է, և փորձեցին ինչ-որ կերպ հակազդել Ադրբեջանի վրա»,- շեշտեց Չալաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ