Մամուլ 7 ամիս առաջ - 08:12 24-02-2026

ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում․ Փաշինյանի հետ քննարկում են ուզում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։ Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ժամանակ։

Միեւնույն ժամանակ, ՔՊ շարքերում վստահ են, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու` հո աշխարհով մեկ չե՞ն խայտառակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում, եւ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, բոլորին «կուտ է տալու»՝ ասելով, թե կարեւոր չէ՝ ով որ տեղում է, իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ եւ չգնահատված չի մնա: Նա բոլորից լավ է հասկանում, որ հակառակ դեպքում «աբիժնիկներն» ընտրությունները կբոյկոտեն, չեն աշխատի, նույնիսկ կարող են հակառակորդների օգտին աշխատել, եւ հիմա յուրաքանչյուր ձայնի ու յուրաքանչյուր ձայն բերողի համար կյանք է տալիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում