Մամուլ 4 ամիս առաջ - 07:55 24-02-2026

Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանը հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Երեկ մենք դիմեցինք կուսակցության գրասենյակ՝ խնդրելով նշել, թե ինչ հարցեր են բարձրացվել ՀՀ նախագահի առջև, որը ՀՀ Սահմանադրությամբ «պետության գլուխն» է: Կուսակցությունից տեղեկացրեցին, որ իսկապես նման նամակ ուղարկվել է՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը՝ ՀՀ վարչապետը իրավունք ունի՞՝ ՀՀ անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշվելու վերաբերյալ, հանձնարարական տալ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել ՀՀ քաղաքացուն, միջամտել կրոնական կազմակերպությունների գործունեությանը:

Նաև նշեցին, որ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվել է պատասխան, որտեղ որևէ պարզաբանում չկա, այլ միայն օրենքների են հղումներ տալիս, օրինակ՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս, 17-րդ հոդված, 152-րդ հոդվածի 1-ին մաս, 162-րդ հոդված, Քրդատ օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ: Փաստացի, նախագահը, չտալով որևէ մեկնաբանություն և հստակ պատասխան, ինչի մասին նրան հարց է տրվել, այդուամենայնիվ, գոնե հստակ շեշտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, ըստ որի, ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը. «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Հաջորդը վերաբերում է դատարաններին. հոդվածը, որին հղում է արել ՀՀ նախագահը, նշում է, որ «արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը