Մամուլ 7 ամիս առաջ - 07:20 24-02-2026

Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ «Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից՝ Կոմիտեի պահանջով»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը նաև աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։

Հավելենք, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել նաև Նիկողոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տես փաստաթուղթը)։

Պաշտոնական միջոցառում՝ կասեցված տնօրենի մասնակցությամբ
Սակայն ստեղծված իրավիճակում առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Մինչ իրավապահ գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և տնօրենի լիազորությունները կասեցված են, նույն Նիկողոսյանը մասնակցել է Սևանի բժշկական կենտրոնում նոր համակարգչային շերտագրման (ԿՏ) կաբինետի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ և հյուրեր։ Ավելին՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բացման խոսքով հանդես է եկել հենց Արամ Նիկողոսյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունն ու դրա ազդեցությունը բժշկական ծառայությունների որակի վրա։

Ո՞վ է պատասխանատու վերահսկողության համար
Ստացվում է հակասական և անօրինական գործունեություն։ Մի կողմից՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված ղեկավարը մասնակցում է իրավապահ նախարարի այցին և պետական բարձր մակարդակի միջոցառմանը՝ ներկայանալով որպես գործող տնօրեն։
Հատկանշական է նաև, որ Արամ Նիկողոսյանը համարվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչու է մարզային իշխանությունը թույլ տվել կասեցված լիազորություններով տնօրենին մասնակցել պաշտոնական միջոցառմանը։ Ասել, որ տեղյակ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել։ Ստացվում է՝ մարզպետի ընկեր լինելը արդեն բավարար է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի հրահանգները չկատարելու համար։

Ամեն դեպքում, ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է և մարզպետ Սարգսյանին, և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պարզելու, թե ինչպես է կասեցված լիազորություններով տնօրենը ներկայանում իբրև տնօրեն և բացում իրականացնում, սակայն դեռևս պատասխան չունենք»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում