Սպորտ 4 ամիս առաջ - 17:53 22-02-2026

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Գերմանական Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում օղակների վարժության ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը:

Նժույգ-թափերում արծաթ է նվաճել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:

Գավաթի խաղարկության երկրորդ փուլը կկայանա Բաքվում, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ երրորդ փուլը` Անթալիայում:

Ամենից շատ դիտված