Մամուլ 7 ամիս առաջ - 08:27 21-02-2026

ՔՊ–ում խուճապահար են, ինչպե՞ս են փակելու վարկերը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից եւ տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։

Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու եւ հարկատուներիս հաշվին միլիոնավոր պարգեւավճարներ ստանալով՝ շքեղ կյանքով են ապրելու։

Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլեւ մի որեւէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչեւ 2018 թվականը․ ամեն դրամ հաշվելով՝ կսկսեն մի կերպ գոյատեւել:

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ եթե առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվի, ապա միայն նրա ԱԺ֊ի պատգամավորների համախառն վարկի` 2 միլիարդ 983 միլիոն դրամի մուծումները կհայտնվեն ռիսկի գոտում, քանի որ իշխանափոխությունից հետո որևէ ՔՊ֊ական դժվար թե կարողանա նման բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել ՀՀ֊ում։ Այնպես որ մեր հայրենակիցները, ընտրելով ՔՊ֊ին, թեթևացնելու են վերջիններիս վարկային բեռը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում