Մամուլ 8 ամիս առաջ - 07:15 20-02-2026

Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, դրական զարգացում է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։

Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։ Էդգար Ղազարյանը նաև երեք միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ, այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։

Ի՞նչ է տեղի ունեցել

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ սպառնացել էր կտրել ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։ Դեպքը լայն արձագանք էր ստացել թե՛ քաղաքական, թե՛ իրավապաշտպան շրջանակներում։
Դատարանը հետագայում այդ հայտարարությունների համար Հովհաննիսյանին պարտավորեցրել է վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում՝ հօգուտ Ղազարյանի։ Գումարը վճարվել է, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնել է Ղազարյանը, Հովհաննիսյանը հրաժարվում է հրապարակային ներողություն խնդրել՝ չկատարելով վճռի ոչ նյութական մասը։
Նոր զարգացում․ քննիչը արձանագրություն է կազմել
Ղազարյանի հաղորդման հիման վրա դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում քննիչը կազմել է արձանագրություն՝ դատարանի վճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Սա գործընթացի էական փուլ է․ արձանագրության կազմումը նշանակում է, որ իրավապահ մարմինները տեսնում են քրեական գնահատականի հիմք և անցնում իրավական ընթացակարգի հաջորդ փուլին։

Ի՞նչ ընթացակարգ է սպասվում
Քանի որ գործով միակ դերակատարը գործող պատգամավոր է, քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Այսինքն՝ քննչական մարմինը պետք է դիմի դատախազին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար։
Հենց այս փուլում է հարցը ստանում նաև քաղաքական հնչեղություն․ արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կտա՞ համաձայնություն սեփական խմբակցության քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։

Ընտրովի մոտեցում
Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ դատարանի վճռի կատարմանը խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդումներ են իրականացվել նաև հոգևորականների նկատմամբ, ընդհուպ՝ Գարեգին Բ-ի գործով նախաձեռնված գործընթացների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև պատգամավորի դեպքում։
Նախկին միջադեպ
Հիշեցնենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանի անունը նախկինում ևս հայտնվել էր հանրային քննարկումների կենտրոնում․ 2017 թվականին նա ոստիկանություն էր տարվել, և նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ։ Այդ պատմությունը ևս ժամանակին լայնորեն քննարկվել էր մամուլում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա