Մամուլ 1 ժամ առաջ - 07:33 22-10-2026

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենար է խաղարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նախկինում առաջադրված երկու թեկնածուներից մեկը հերթական ընտրությանը հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց։

Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ դատավորները ներքին քննարկումների ընթացքում չեն բացառել նաև մեկ այլ սցենար․ նախկինում առաջադրված երկու թեկնածուներին՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, կարող է միանալ երրորդ թեկնածուն։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը կծավալվի արդեն երեք թեկնածուների միջև։ Փաստացի, ՍԴ-ում դեռևս միասնական պատկերացում չկա, թե ինչ զարգացումներ կունենա նախագահի հերթական ընտրությունը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին չկայացած ընտրություններից հետո ՍԴ դատավորները հանդիպել և միմյանց հասկացրել են, որ քվեարկության արդյունքներից անձնական վիրավորանքներ կամ նեղացածություն չկա, և անկախ ընտրական գործընթացի ելքից՝ պետք է շարունակեն համատեղ աշխատանքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փուլում։ Առաջադրված էին երկու թեկնածուներ՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին իրականացնում է նաև ՍԴ նախագահի լիազորությունները։

Սահմանված կարգի համաձայն՝ երկու կամ ավելի թեկնածուների առաջադրման դեպքում ՍԴ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն, իսկ մեկ թեկնածուի դեպքում՝ 5։ Շուրջ հինգ ժամ տևած նիստում, սակայն, թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ապահովել անհրաժեշտ ձայները։ Թե նրանցից յուրաքանչյուրը քանի ձայն է ստացել, ՍԴ-ն չի հրապարակում՝ հղում անելով քվեարկության գաղտնիությանը։

ՍԴ աշխատակարգի համաձայն՝ նախագահի չընտրվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է երկրորդ փուլի քվեարկությունից հետո՝ ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր անց։ Հիմա, երբ առաջադրվի 3 թեկնածու, ավելի քիչ թվով ձայներ պետք կլինեն ՍԴ նախագահ ընտրելու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել