Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:34 15-02-2026

Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի, երբ Փաշինյանը հեռացվի իշխանությունից

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը ցավոք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞ արդյոք որեւէ մեկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դեմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է:

Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ իրավապահ լծակների քաղաքական կիրառման կոշտ քայլերի նոր ալիքի, որի «գագաթը» փաստորեն Կաթողիկոսի դեմ քրգործն է:

Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է: Իրականում թիրախում Հայ Առաքելական եկեղեցի համաշխարհային երեւույթն է ու դրա սեղմումը «իրական Հայաստանի» 29 743 քառ. կմ շրջանակ: Նաեւ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը:

Մյուս կողմից, նա փորձում է ստեղծել տպավորություն, որ այդ ժողովը Գարեգին Երկրորդի համար Հայաստանից «փախչելու» առիթ էր՝ եկեղեցու գանձարանի հետ մեկտեղ: Պարզ է չէ՞, որ դա նախատեսված է լոկ քարոզչական պարզունակ ուղեղների համար: Բայց Փաշինյանի համար դա էլ կարեւոր է:

Այդ պրոցեսը կարող է կասեցվել մի տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Դա կլինի ինչ որ հրապարակային շարժմամբ, թե ընտրական պրոցեսով, սա ընդդիմադիր ուժերի քննարկելիք կամ որոշելիք հարցն է, բայց եկեղեցու դեմ պրոցեսը «երաշխավորված» է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, որովհետեւ այդ իշխանությունը «երաշխավորված» է եկեղեցու դեմ պրոցեսով, այդ թվում արտաքին ընկալվածության առումով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով