Ներքին 1 տարի առաջ - 12:45 25-09-2025

Գործելու ժամանակն է․ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի․ Դավիթ Համբարձումյան

Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք ապրում ենք այնպիսի օրեր, երբ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր հաջորդ իրադարձություն գալիս է ապացուցելու գիտակից և հայրենատեր քաղաքացիների շրջանում վաղուց արդեն համոզմունք դարձած ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից։

Սա ընդամենը քաղաքական օրակարգ չէ։ Սա կենսական անհրաժեշտություն է, որի ձգձգումը հղի է անդառնալի հետևանքներով։ Նիկոլի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Հայաստանն արդեն բազում կորուստներ է ունեցել։ Ցանկացած հաջորդ զիջում կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, անհապաղ գործելու ժամանակն է:
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ։ Այդ օրը ես լինելու եմ խորհրդարանի շենքի դիմաց։ Եկեք միասին աջակցենք չափազանց կարևոր այդ նախաձեռնության իրագործմանը։ Խելք խելքի տանք, ուս ուսի և միասին դնենք Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը։

Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին՝ ԱԺ շենքի դիմաց։ Օր առաջ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով