Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 16:00 18-02-2026

Երբ ՔՊ-ն հեռացվի, Հայաստանը կփրկվի, պետականությունն էլ կվերագտնի․ հարցում

Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Գևորգ Պապոյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է․ «Եթե մենք չընտրվենք, ո՛չ խաղաղություն կլինի, ո՛չ TRIPP-ը, ոչինչ չի լինի, անիվը հետ կշրջվի»:

Այսպիսով՝ նախարարը, կարծես, ակնարկում է, թե եթե ՔՊ-ն պարտվի և դուրս գա իշխանությունից, ապա Հայաստանը կկորցնի իր պետականությունը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Համաձայն ե՞ք Գևորգ Պապոյանի այն ակնարկի հետ, որ եթե ՔՊ-ն իշխանությունից հեռացվի, Հայաստանը կկորցնի իր պետականությունը»։

«Ինչո՞ւ, իրենցից առաջ չի ունեցել պետականություն»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ անցորդ նշեց․ «Նայած՝ ով է գալու ՔՊ-ից հետո։ Եթե պիտի գան էն հները, հաստատ կկորցնի»։

Եղան նաև հակառակ գնահատականներ․ «Ես կասեմ՝ կվերագտնի իր պետականությունը վերջապես, ճիշտ հակառակը»,– ասաց մի կին։

Մեկ այլ կին ընդգծեց․ «Նման բան չկա։ Իրենք որ հեռանան, Հայաստանը կմնա, պետականությունն էլ կպահպանվի։ Իրենք օր առաջ պիտի հեռանան»։

Հնչեցին նաև արտաքին երկրների ազդեցության մասին կարծիքներ. «Հայաստանն ուղղակի կանցնի Ռուսաստանի տիրապետության տակ։ Ես համաձայն չեմ, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի գավառը»,– ասաց մի տղամարդ։

Կտրուկ տեսակետ էլ հնչեց․ «ՔՊ եթե դուրս գա իշխանությունից, Հայաստանը կփրկվի։ Քանի դեռ ՔՊ-ն է, Հայաստանը գնում է դեպի կործանում»,- նշեց մի պապիկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան