Սպորտ 8 ամիս առաջ - 19:39 12-02-2026

Հայկական ֆենոմենը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակների ամենաազդեցիկ աստղերի թվում

Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակ ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» (Man of the Match) մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը՝ անցկացրած խաղերի հարաբերակցությամբ։

Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչը կազմում է ընդհանուր հանդիպումների 18,9 տոկոսը։

Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը «Այնտրախտի» կազմում անցկացրած հանդիպումների 31,4 տոկոսում ճանաչվել է «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»։ Նրան հաջորդում են «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներ Հարի Քեյնը (29,8 տոկոս) և Մայքլ Օլիսեն (23,6 տոկոս)։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.



Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ