Մամուլ 8 ամիս առաջ - 08:27 04-02-2026

Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է. Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան եռօրյա ժամկետում: Բոլոր մարզերի եւ Երեւանի ՔՊ տարածքային կառույցների անդամները՝ ՔՊ համաժողովի պատվիրակները, էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձեւավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին: Ապա ցուցակը կձեւավորվի ռեյտինգային կարգով՝ ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձինք՝ ցուցակի վերեւի հատվածում: Եռօրյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջեւ ընտրեն, նաեւ՝ վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։

ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-15-ին․ բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է` գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար