Մամուլ 8 ամիս առաջ - 08:21 04-02-2026

Ընդդիմադիրները ՔՊ-ականների հետ գործուղումներից ամաչում են․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մինչ իշխանությունը թեժ նախընտրական պայքարի մեջ է եւ 24/7 ռեժիմով աշխատում է ընդդիմության դեմ, ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները` «Հայաստան» դաշինքից Գառնիկ Դանիելյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը, գործուղման են մեկնել Շվեդիա՝ փետրվարի 1-3-ը։ Պատվիրակության ղեկավարը ընդդիմությանն ամենից շատ վիրավորած Ռուբեն Ռուբինյանն է։ Կազմում են Վլադիմիր Վարդանյանը, Լուլուն՝ Լուսինե Բադալյանը: «Այցի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության, ընտրողների եւ քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության ու շփումների․․․ հարցեր: Աշխատանքային ճաշ ձեւաչափով հանդիպումներ են ունեցել Ուփսալայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Ռիկսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել են ՇԹ ազգային աուդիտի գրասենյակ»: Սակայն ԱԺ կայքի լուսանկարներից երեւում է, որ ընդդիմադիրներն ամաչում են` Դանիելյանը թաքնվել է մի շվեդի թիկունքում, Մամիջանյանի գլխի մի մասն է երեւում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար