Ներքին Հարցում Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:45 02-02-2026

ՔՊ-ականների խոսքերը՝ Նիկոլի գլխավորությամբ, պետք է միայն հոգեբույժները մեկնաբանեն․ հարցում

Իշխանականները վստահ են, որ իրենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին ավելի շատ ձայն են հավաքելու, քան 2021-ին։ Ավելի վաղ էլ Ալեն Սիմոնյանն էր վստահություն հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական հաջորդ ընտրություններին դաշինքով չի մասնակցելու։

«Հաջորդ ընտրություններին, չեմ կարծում, որ դաշինքով ենք գնալու, դա իմ վստահ կարծիքն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է և ստանալու է ձայների 50+1 տոկոսը»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կիսո՞ւմ եք ՔՊ-ականների այն վստահությունը, որ ընտրություններում ՔՊ-ն 51% ձայն է ստանալու»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ընտրություններում ՔՊ-ին ձայն չի տալու, որոշներն էլ հնարավոր համարեցին դա։

«Իրանց՝ Նիկոլի գլխավորությամբ բոլորի խոսքերը պետք է մեկնաբանեն միայն հոգեբույժները»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է։ «Եթե աֆերիստություններ անեն, ժողովրդին խաբեն, փող տալով կարող ա, ոնց որ անցնում էին։ Իրան հավատում էին, բայց ստախոսի մեկը դարձավ »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ՔՊ-ն կստանա այդքան ձայն։ «Իհարկե կստանան, կարող եք չկասկածել, 51 էլ կստանա, 70 էլ, 80 էլ։ Համոզմունք ունեմ այդպիսի, հաշվի առնելով այն, ինչ կատարվում ա, կատարվել ա նախկինում»,- ասաց նա։

«Ես ընդհանրապես ատելով ատում եմ ՔՊ-ին, որովհետև դրանք մարդ չեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ