Ներքին 2 տարի առաջ - 15:28 15-06-2024

Ունենք մեծ կոռուպցիոն հանցախումբ՝ Նիկոլի գլխավորությամբ. Պարույր Հայրիկյան

«Աշխարհի բոլոր երկրներում էլ ոստիկանները երբեմն չափն անցնում են,բայց անմիջապես պատժվում են։Միայն Հայաստանում է և բռնապետական երկրներում,որ ոստիկանությանը ընդհակառակը խրախուսում են բռնությունների համար»,-Oragir.News-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը`անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողություններին։

Նրա դիտարկմամբ`երևույթը դատապարտելի է,քանի որ ոստիկանությունը անհամաչափ գործողություններ է կատարել։
«Այդ անշնորհքները թող չփորձվեն ոստիկանությանը լրացուցիչ պարտականություններ տալ։

Ցանկացած երկրում,երբ պետական համակարգի հետ կապված որևէ բացասական գործողություններ են կատարվում`իհարկե գլխավոր պատասխանատուն գլխավոր դեմքն է։Ինքը ե՞րբ է ազատվում պատասխանատվությունից,երբ քայլեր է ձեռնարկում բացասականը սանձելու,զսպելու և պատժելու համար»,-նշեց Հայրիկյանը։

Նրա պնդմամբ`Նիկոլ Փաշինյանը և իր ենթակաները խախտում են իրավական ակտ։Եվ երբ այդ իրավական ակտը խախտվում է բազմակի անգամ,դա Հայաստանը դարձնում է ոչ իրավական պետություն։

«Այսօր երբ մենք ունենք մի մեծ կոռուպցիոն հանցախումբ Նիկոլի գլխավորությամբ և դա անառարկելի ապացուցված է այն աստիճան,որ երբ դատախազությանը տրված նյութերին դատախազությունը չկարողացավ ասել`հանցակազմ չկա։Տեսան,որ սարսափելի բան է ներկայացվում»,-շեշտեց ԱԻՄ առաջնորդը։

Oragir.News-ի հարցին,թե ինչու՞ Արևմուտքից տեղի ունեցածի վերաբերյալ համապատախան արձագանքը չեղավ,Հայրիկյանը պատասխանեց.

«Դա հավասարակշռված վերաբերմունք է սխալ թույլ չտալու համար։Դա բխում է քաղաքակրթական դիրքորոշումից`չշտապել դատապարտելու։Դատապարտելուց առաջ դու պիտի խորապես ուսումնասիրես փաստերը։ Գուցե երբ խորապես ուսումնասիրեն փաստերը,լինի շատ հստակ գնահատական և մեղադրանքներ ոստիկանությանը և իշխանություններին»։

Մանրամասները տեսանյութում ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ