Ֆիլմ 8 ամիս առաջ - 21:00 01-02-2026

Հեղուկ գա՞զ, թե՞ աղբ. ով է պատասխանատու աղետի համար

Վերջին շրջանում Հայաստանում հեղուկ գազի անվան տակ վաճառվում է տեխնիկական նշանակության գազ, որի արդյունքում հազարավոր մեքենաներ են խափանվել։ Այս մասին ահազանգում են ավտոսպասարկման կենտրոնների աշխատակիցները։

Ի՞նչ է տեխնիկական գազը, ինչո՞վ է տարբերվում ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազից։ Գազի որակի վերահսկման ի՞նչ մեխանիզմներ են գործում Հայաստանում։ Ներմուծվող գազի որակն արդյոք համապատասխանո՞ւմ է տեխնիկական կանոնակարգին և ստանդարտներին։

Այս և այլ հարցերի շրջանակում Oragir.News-ը զրուցել է մասնագետների հետ և պարզել, որ տեխնիկական գազը հիմնականում նախատեսված է ոչ թե մեքենաների, այլ կենցաղային, շինարարական, տեխնիկական նպատակների համար։ Գազը չունի այն մաքրությունը, որն անհրաժեշտ է ավտոմեքենայի գազային համակարգի համար։

Մասնագետները նշում են, որ ավտոմեքենաների համար նախատեսված հեղուկ գազը պետք է լինի մաքուր, առանց խոնավության ու կեղտի, որպեսզի չվնասի շարժիչը և մնացած մեխանիզմները։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը