Արտաքին 4 տարի առաջ - 13:33 29-01-2022

Շվեդիայում որոշել են ագռավներին աղբ հավաքել սովորեցնել

Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում վայրի ագռավները շուտով կարող են դռնապանների օգնականներ դառնալ՝ ծխախոտի մնացորդներ հավաքել և փոխարենը թռչնի կեր ստանալ, հաղորդում է The Local-ը։

Վայրի թռչուններին քաղաքի փողոցներում մաքրություն հաստատելու գործընթացին ներգրավելու գաղափարը շվեդական Corvid Cleaning ընկերությանն է։ Ստարտափերները ցանկանում են ագռավներին վարժեցնել՝ փողոցներում ծխախոտի մնացորդներ ու մանր աղբը հավաքելու նպատակով: Ընկերության պնդմամբ, վայրի ագռավներին որպես դռնապան օգտագործելը թույլ կտա խնայել քաղաքապետարանի բյուջեից փողոցների մաքրման համար տրամադրվող միջոցների առնվազն 75%-ը։

Վարժեցված ագռավները պետք է հավաքեն ծխախոտի մնացորդները և բերեն հատուկ ավտոմատի մոտ, որը փոխարենը թռչնի կեր կտա։ Նախագիծը կգործարկվի Սյոդերտալյեում, իսկ հաջողելու դեպքում կներդրվի նաև Շվեդիայի այլ քաղաքներում։

Վայրի ագռավների ընտրությունը կայացվել է այլ թռչունների համեմատ նրանց բարձր ինտելեկտի պատճառով: Ճիշտ է, ընկերությունում հնարավոր են համարում, որ որոշ դեպքերում թռչունները կարող են ուտել տեղափոխվող աղբը։ Այդուհանդերձ, ստարտափի փորձագետները հաշվարկել են, որ ծխախոտի մնացորդների հավաքման ծախսերը կկրճատվեն չորս անգամ, եթե այս կարևոր գործը դռնապանների փոխարեն կատարեն ագռավները։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն