44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմն այն էր, որ պարզվեց բանակը չգիտի կողմնորոշվել. մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք՝ չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը խոսեց նաեւ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրից, որով զինծառայողները բարձր աշխատավարձ են ստանում. «Եռամսյա հավաքների ժամկետները կրճատվել են, բա դա ի՞նչ է, որ փոփոխություն չի։ Այստեղ ասում են զինվորականները ատեստավորումից կտրվում են, բա հարգեքի գործընկերներ, բա չիմանա՞նք մեր սահմանը ում ենք վստահում, այդ մարդը կրակել գիտի՞, թե չգիտի, այդ մարդն իր մասնագիտությանը տիրապետու՞մ է, թե չի տիրապետում»։